Ֆինանսների հանդեպ մեր վերաբերմունքից շատ բան է կախված:
Մենք կարիք ունենք հասկանալու, որ ֆինանսները չպետք է ապահովեն մեր կյանքի ռիթմը, այլ մենք պետք է ապրենք` իշխելով դրանց, ճիշտ ներդրումներ կատարելով և եկամուտներ ստանալով, ավելի բարեկեցիկ դարձնելու համար մեր և, ինչու՞ ոչ, ուրիշների կյանքը:
1. Գնահատե՛ք ինքներդ ձեզ:
Ձգտե՛ք ամեն ժամանակ բարձրացնել ձեր եկամուտները: Ասե՜ք ձեզ, որ դուք ավելիին եք արժանի: Եթե ներկայիս ձեր աշխատանքը այլևս ֆինանսապես չի գոհացնում ձեզ, սկսե՛ք փնտրել նոր աշխատանք, կամ գտե՜ք հավելյալ եկամտի աղբյուր:
2. Մի՛ կատարեք ֆինանսական ներդրումներ այնպիսի բնագավառում, որից ոչինչ չեք հասկանում:
Սկզբում փորձեք հասկանալ, թե ինչպե՞ս է այն աշխատում ( բիզնես, արժեթղթեր, գործարքներ ): Ի վերջո ամենալավ ներդրման մեջ նույնպես հնարավոր է ձախողվել և բաց թողնել շահույթը: Իսկ թե ինչպե՞ս վարվել նման դեպքերում, դուք ավելի քան պարտավոր եք հասկանալ դա:
3. Սովորե՛ք վերահսկել ձեր ֆինանսները:
Մարդկանց մեծ մասը ամսվա վերջում չի հիշում, թե որտեղ է ծախսվել իր եկամտի 30-50% – ը : Դրա համար ֆինանսների հանդեպ ձեր ճիշտ վերաբեմունքի կարևոր կետերից է եկամտի և ծախսերի ճիշտ վերահսկումը: Այսինքն՝ հստակ ծրագրե՜ք ձեր եկամուտներն ու ծախսերը և ամսվա վերջում դրանք վերլուծե՜ք:
4. Մի՛ մտեք պարտքերի մեջ:
Փորձեք՜ չմտնել պարտքերի մեջ և հատկապես խոշոր պարտքերի: Երբեք մի՜ կատարեք ներդրումներ ուրիշների ֆինանսներով, եթե դուք չունեք ոչինչ վճարելու այն դեպքում, երբ կորցնեք այդ գումարը:
5. Կատարե՛ք ֆինանսական ներդրումներ ձեր զարգացման մեջ:
Եթե ցանկանում եք լինել հաջողակ, դուք պետք է մշտապես զարգանաք: Մասնակցե՛ք սեմինարների, վերապատրաստման դասընթացների: Որքան թանկ դրանք արժենան, այդքան թանկ կարժենան ձեր ծառայությունները:
Discussion about this post