Հաճախ ուզում ես երկու բառ ասել,
Սակայն ոչ միշտ է դա քեզ հաջողվում,
Ուզում ես ասել ու բարձրաձայնել,
Շուրջդ տիրող դրության մասին:
Սակայն զգում ես, որ պետք է լռես,
Եվ լռության մեջ շատ բան կլսես,
Միայն պետք է որ դա հասկանաս,
Եվ ընկալես այն ինչ քեզ է ուղղված:
Քանզի կան պահեր, երբ խոսքը զուր է
Եվ կան վայրկյաներ երբ հոգիդ լուռ է,
Պետք է միայն ուշադիր լինես,
Եվ լռության մեջ շատ բան կլսես…
Լուսինե Ալես
Discussion about this post