Նորաձևություն Պատմություն

Գեղեցկության չափանիշները տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր երկրներում

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

Կանացի գեղեցկությունը գնահատվել է երկրագնդի տարբեր անկյուններում, սակայն, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր տղամարդ ունի իր անհատական ճաշակը:

Այսպիսով, փաստորեն, տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր երկրներում իդեալական են համարվել ամբողջովին տարբեր, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների զանազան կերպարներ:

Օրինակ՝ եգիպտացիները սիրում էին նրբագեղ և սլացիկ մարմին ունեցող աղջիկների՝ գեր շուրթերով և նշաձև աչքերով: Իսկ ցանկալի արդյունքին հասնելու համար, եգիպտացի գեղեցկուհիները պատում էին իրենց աչքերը հատուկ բուսային թուրմերով:

Իսկ չինացի տղամարդկանց համար կատարյալ է համարվել փոքրիկ ոտքերով փոքրամարմին կինը: Չինացիները մտածում էին, որ մեծ չափսերի ոտքերը տգեղության նշան են, իսկ, որպեսզի ոտքերը չաճեին՝ աղջիկների ոտքերը փոքրուց փաթաթում էին վիրակապերով: Այս եղանակը ստիպում էր գեղեցկուհիներին տառապել սարսափելի ցավերից, սակայն ի՞նչ չես անի հանուն գեղեցիկ ոտքերի:

Հին Հույները սիրում էին ձիգ, աթլետիկ կազմվածք ունեցող կանանց՝ ուղիղ քթով և իհարկե մեծ աչքերովԿարելի է միայն հայացքը հառել հին հունական Աֆրոդիտեին և դուք միանգամից կհասկանաք, թե ում էին ձգտում նմանվել հույն գեղեցկուհիները:

Հին Հռոմի բնակիչները հրապուրում էին իրենց տղամարդկանց սպիտակ գանգուրներով և ձյունի պես սպիտակ մաշկով:

прическа-2-150x150прическа-3-150x150прическа-1-150x150Միջնադարում իսկական գեղեցկուհու ընդունված չափանիշ էր համարվում հոգևորապես հասուն և խոնարհ աղջիկ լինելը:  Առաջին տեղում էր հոգու գեղեցկությունը, իսկ որպես գեղեցկության չափանիշ ծառայում էր փոքրիկ շուրթեր, երկարավուն դեմք և բարի աչքեր ունեցող սուրբ Մարիամ Աստվածածինը: Մարմնի գրավչությունով հիանալն արգելված էր, իսկ նրանք, ովքեր հիանում էին գրավչություններով՝ հնարավոր է կանգնեին դատարանի առջև կամ մահապատժի ենթարկվեին:  Մազ ներկելը խստիվ արգելվում էր, իսկ մազերը թաքցնում էին գլխարկների կամ ծածկոցների տակ, ինչպես նաև ամբողջ մարմինն էին թաքցնում գործվածքների և ծածկոցների տակ:

17-րդ դարում կանացի հմայքը սկսեցին ասոցացնել վարդի հետ:

Աղջիկը պետք է լիներ փխրուն և նուրբ:

Վերածննդի ժամանակաշրջանը հիշարժան էր այնպիսի կանացի գործընթացներով, ինչպիսիք էին հոնքերի ձևավորումը և աներևակայելի սանրվածքների պատրաստումը, ինչի պատճառով անգամ շատ հարուստ կանայք տարիներով չէին լվանում իրենց գլուխները:

Ի դեպ, այդ ժամանակ գրավիչ էին համարվում երկար վիզը և լայն ճակատը, դրա համար էլ կանայք սափրում էին իրենց մազերը:

красота-1-150x150красота-2-150x150

Այս ամենը թվում է էկզոտիկ և նախապաշարմունքային, սակայն այսօր էլ տղամարդիկ ունեն շատ տարօրինակ մոտեցում կանացի գեղեցկության վերաբերյալ, օրինակ՝ Պերուի մի ցեղի տղամարդիկ ամուսնանում են միայն այն կանանց հետ, ում մարմինը զարդարված է լինում ամենաշատ դաջվածքներով և պիրսինգներով: Իսկ Միսիսսիպի գետի մոտ բնակվող մեկ ուրիշ ցեղի ներկայացուցիչներ կարծում են, որ աղջկա գանգը պետք է անպայման լինի անկանոն և արտասովոր, եթե այդպիսին չէ, ապա նա տգեղ է:

Ֆիլիպիններում՝ Պալավեն ցեղի իգական սեռի բնակիչները իրենց ատամները տաշում  են և ներկում սև գույնով, իսկ Վիետնամում կա երկարավիզ տատիների ցեղ, ովքեր մանկուց երկարացնում են իրենց պարանոցները հատուկ մետաղե օղակների միջոցով:

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ:

Մեկնաբանել գրառումը