Ժպտա՛ դու հաճախ կյանքի դավերին,
Թող որ ժպիտդ միշտ քեզ ուղեկցի,
Թող որ այն ցրի ամեն տխրություն,
Թող որ այն լցնի սիրտդ բերկրանքով,
Թո՛ղ դու ամեն բան, որ բույն է դրել
Եվ սրտումդ դառն հետքեր է թողել,
Վանի՛ր ժպիտով ու ժպտա՛ անհագ,
Թող որ այն դառնա վերքերիդ դարման:
Չէ՞ որ ժպիտով կյանքն է երկարում,
Ժպիտով դեմքի մռայլն ես ցրում
Ու կյանքին ուրիշ գույներով նայում,
Գույներն ավելի վառ ես դարձնում
Ու կյանքդ լցնում, լեցուն դարձնում…
Լուսինե Ալես
Discussion about this post