Երեխաները շուտ են կախվածություն ձեռք բերում մաստակից:
Մաստակի մեջ ավելացրած քաղցրանյութերի առկայությունը երեխային հիշեցնում է կոնֆետի մասին: Շատ մանկական հոգեբաններ երեխայի մաստակի կախվածությունը բացատրում են նրանով, որ երեխաները մաստակը համեմատում են ամենալավ ընկերոջ հետ, իսկ կոնֆետները և թխվածքաբլիթները՝ ծնողների:
Մանկաբույժներն ասում են, որ երեխաներին կարելի է թույլ տալ մաստակ օգտագործել 4-5 տարեկանից հետո, այն էլ սպիտակ գույնի՝ առանց ներկանյութերի: Պատճառն այն է, որ շատ էժանագին մաստակների մեջ հիմանականում օգտագործվում են քիմիական բաղադրության ներկանյութեր, որոնք էլ հետագայում երեխայի առողջությունը դնում են վտանգի տակ:
Շատ փոքրիկներ էլ այն լրիվ շփոթում են կոնֆետի հետ և շատ արագ կուլ տալիս:
- Պետք է հետևել երեխաներին՝ թույլ չտալով նրանց տեղին-անտեղին ծամել, և սովորեցնել, որ այն պետք է գցել անմիջապես, երբ դադարում է մաստակը համեղ լինել, այլապես կզարգանա կախվածություն: Չնայած, կան շատ մաստակներ, որոնք իրենց համը շատ երկար են պահպանում: Այս դեպքում ծնողները պետք է հետևեն երեխաներին:
- Մանկաբույժները պնդում են, որ, ի տարբերություն մեծահասակների, երեխաները մինչև 14 տարեկանը պետք է մաստակը ծամեն ընդհամենը 5-7 րոպե:
- Հետևել, որ չծամի մինչև ուտելը, քանի որ կորչում է ախորժակը, և առաջանում մարսողության խանգարում:
- Բացի այդ, նրանց ատամների միջև չձևավորված էմալը շատ բարակ է և կարող է շուտ մաշվել:
- Պետք է փորձել բացատրել երեխային, որ ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ մաստակը, քանի որ այն կարող է խցանվել աղիներում: Դրա հետ կապված լինում են դեպքեր, երբ լուծ է սկսվում, ցավ որովայնում, մետեորիզմ, երբ ծամոնի մեջ օգտագործվող շաքարի փոխարեն օգտագործվում է սորբիտոլ, որն ունի լուծողական նշանակություն: Չնայած, շաքարն էլ նպաստում է երեխայի ատամների արագ փչանալուն:
- Եթե մեծահասակների մեծամասնությունը մաստակ ծամում է բերանի հոտը քողարկելու համար, ապա երեխաների մոտ ճիշտ հակառակն է: Նրանց ամենա սիրած պահը փուչիկ փչելն է, որից հետո սկսում են ձեռքերով խաղալը: Թույլ չտալ, որ նրանք մաստակի հետ խաղան մատներով, որն էլ կրկնապատկում է մանրեների ներթափանցումը երեխայի օրգանիզմ: Նաև փչվող մաստակները խախտում են երեխաների կծվածքը, ու եթե մաստակի մեջ լինի քլորոֆիլ, մենթոլ, բերանի շուրջ մաշկը կարող է բորբոքվել, շատ դեպքերում էլ առաջանա կրկնվող ալերգիա:
- Երեխաները ունեն նաև շատ վտանգավոր սովորություն, վերցնել ուրիշի ծամած մաստակը, այստեղ ծնողները պետք է կարողանան ճիշտ բացատրել դրա վտանգը, իսկ ավելի փոքր տարիքում՝ լինել շատ հետևողական:
- Թել Ավիվ համալսարանի գիտնականները պարզել են, որ այն երեխաները, որոնք տառապում են միգրեն հիվանդությունով, մաստակ ծամելով կարող են հանգել ուժեղ գլխացավերի:
- Աշխարհում կոնֆետների, թխվածքաբլիթների վաճառքից հետո բաժին է հասնում մաստակին, որի ամենամեծ սպառողը հենց երեխաներն են:
- Կա նաև տարածված այսպիսի խորհուրդ՝ երեխաներին տալ մաստակ ատամներրը մաքրելու համար: Ամպայման հիշել՝ ոչ մի մաստակ չի կարող փոխարինել ատամները խոզանակով մաքրելուն: Երեխաները սիրում են կրկնել այն, ինչ ծնողներն են անում, և ահա շատ հիանալի առիթ՝ երեխաների հետ միասին լվանալ ատամները. նրանք դա կանեն շատ մեծ հաճույքով: Իսկ 1.5 տարեկանից փոքր երեխաների բերանի խոռոչը հարկավոր է մաքրել մետի վրա փաթաթված բժշկական բինտով՝ թրջելով այն մի փոքր հաճելի տաք ջրով. երեխաներին դուր է գալիս տաքի զգացումը:
Հարգելի՛ ծնողներ, հետևե՛ք ձեր բալիկներին, քանզի հետևելով դուք ապահովագրում եք նրանց առողջությունը:
Discussion about this post