Այսօր՝ 21-րդ դարում, անհնար է պատկերացնել կյանքն առանց համակարգչի, բջջային հեռախոսի, և իհարկե առանց համացանցի, սակայն դրանք ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություններ:
Թվարկենք մի քանի դրական հատկանիշներ.
- Տեխնոլոգիան զարգանալով՝ մարդկանց հնարավորություն է ընձեռում զարգանալու և առաջ ընթանալու տեխնոլոգիայի հետ միասին, ստանալու տեղեկություն շրջակա կենդան և անկենդան աշխարհից, շփվելու, ծանոթանալու և այլն:
- Այսօր գրեթե անհնար է գտնել մի աշխատանք, որտեղ չպահանջվի համակարգչի և օտար լեզուների իմացություն:
- Զարգանալով տեխնոլոգիան՝ զարգանում է նաև գիտությունը, բժշկությունը, ճարտարապետությունը, որովհետև սկզբնական շրջանում մարդիկ ծրագրում են ինչ-որ բան, շինություն…, ապա ստեղծում, իրագործում մտահաղացումները:
- Հնում, երբ տեխնոլոգիա չկար, մարդիկ իրենց աշխատանքը կատարում էին ձեռքով, իսկ հիմա գրեթե անհնար է գտնել մի գործարան, որ չկառավարվի մեխանիզացիայի միջոցով:
Այսպիսով համակարգչի ստեղծումը մեծապես նպաստեց մարդկանց աշխատանքի արագացմանն ու հուսալիությանը, իսկ բջջային հեռախոսը թույլ տվեց կապ հաստատել ինչպես մոտ, այնպես էլ արտասահմանում գտնվող մարդկանց հետ:
Այսպես կարելի է անվերջ շարունակել և սպասել նոր առաջընթացների, իսկ հիմա թվարկենք բացասական հատկանիշները:
- Նախ համակարգչի և բջջային հեռախոսի հետ գործ ունենալիս պետք է հետևել անվտանգության կանոններին, որպեսզի խնդիրներ չառաջանան: Հետևելով անվտանգության կանոններին փոքրանում են բացասական ազդեցությունները:
- Ե՛վ բջջային հեռախոսը, և՛ համակարգիչը ունեն մագնիսական դաշտ, որը ճառագայթման միջոցով ներթափանցում է մարդու օրգանիզմ:
- Չի՛ կարելի շատ երկար նստել համակարգչի առջև, որովհետև կարող են առաջանալ տեսողական խնդիրներ:
- Համակարգչի մոտ չպետք է լինի բջջային հեռախոս, քանի որ բջջային հեռախոսի մագնիսական դաշտն ազդում է համակարգչի մագնիսական դաշտի վրա:
- Համակարգչի մոտ նստելիս աթոռը պետք է կարգավորվի այնպես, որ բազուկի և նախաբազուկի կազմած անկյունը աննշան չափով մեծ լինի ուղիղ անկյունից: Իրանը սեղանից պետք է հեռու լինի 15-16 սմ.:
- համակարգչի մոտ պետք է հարմարավետ տեղավորվել, հակառակ դեպքում կարող է ուսերի և գոտկատեղի պատճառ դառնալ, ինչպես նաև կարող են առաջանան ողնաշարի ծռումներ:
- Բջջային հեռախոսով երկար զրուցելը կարող է առաջացնել անքննություն, իսկ ականջակալներով բարձր երաժշտություն լսելը կարող է առաջացնել լսողական խնդիրներ, մինչև անգամ ականջախխունջի վնասում:
Discussion about this post