Այսօր՝ 21-րդ դարում բավականին մեծ դեր ունի նաև համացանցը, որը նույնպես ունի դրական և բացասական կողմեր:
Համացանցում մենք կարող ենք փնտրել և գտնել ամեն ինչ, այն ինչ մեզ անհրաժեշտ է, և անգամ կարող ենք տեսնել այն, ինչը մեզ անհրաժեշտ չէ:
Այսօր կան մարդիկ, ովքեր տառապում են ինտերնետամոլ հիվանդությամբ և իրենց կյանքը չեն պատկերացնում առանց համացանցի: Նրանք ամբողջ օրը գտնվում են համացանցում, որն, արդեն իսկ բացասական է ազդում թե՛ մարդու առողջության և թե՛ հոգեկան աշխարհի վրա: Այդպիսի մարդիկ բնույթով հիմնականում լինում են ագրեսիվ և նյարդային:
Համացանցը նաև միացրել և քանդել է բազմաթիվ ընտանիքներ:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ համացանցի անսահման ծառայություններից մեզ մոտ նախապատվությունը տրվում է chat-երին:
Ինչու՞ են այսօր երիտասարդները վիրտուալ շփումը գերադասում իրականից: Պատասխանը ավելի քան պարզ է. երազած հերոսի կերպարի մեջ մտնելով՝ շատերն ազատվում են իրենց տանջող բարդույթներից և կարողանում են ազատ հաղորդակցվել: Այսպիսով նրանք ստեղծում են երևակայական մի աշխարհ՝ իր բնակիչներով, և կախվածության մեջ ընկնում դրանից:
Շատերին հաջողվում է վիրտուալ ընկերների հետ հաղորդակցվել նաև իրական կյանքում, շատ են նաև համացանցի միջոցով ամուսնությունները, բայց շատ են նաև հիասթափություններն ու անակնկալները:
Համացանցային chat-երում յուրաքանչյուր ոք իրեն զգում է ցանցային աշխարհի քաղաքացի: Յուրաքանչյուրը կարող է հագնել իր ամենասիրած դիմակը, լինել այն, ինչ չի եղել և չի կարող լինել իրական կյանքում:
Chat-ն ունի իր լեզուն: Եթե իրական շփման ժամանակ մարդն իր զգացմունքներն ու ապրումներն արտահայտում է միմիկաների, ժեստերի և ձայնային ելևէջների միջոցով, ապա այս դեպքում դրանց փոխարինում է սմայլիկը:
Կա սմայլիկների մի ամբողջ հավաքածու, որոնցից ամենատարածվածները տխուր՝ 🙁 և ժպտացող՝ 🙂 դեմքերն են:
Համացանցային լեզուն շատ հակիրճ է: Հաճախ, նախադասության սկզբում կամ վերջում սմայլիկ դնելով կարելի է մի ամբողջ միտք արտահայտել:
Փաստորեն chat-ը եկել է փոխարինելու իրական մտերմիկ շփմանը: Ոմանց համար այն ժամանց է, ոմանց համար՝ կենսակերպ, իսկ իրականում chat-ը թարգմանաբար նշանակում է պարզապես շատախոսել:
Այսպիսով պետք է իմանալ, թե ինչպես օգտվել համացանցից և չմոռանալ, ամենակարևորը, չափի զգացողության մասին:
Discussion about this post