Եթե դուք հերթական անգամ մոռացել եք, թե որտեղ եք դրել ձեր տան կամ մեքենայի բանալիները, ուրեմն փորձեք լիաթոք ծիծաղել:
ԱՄՆ-ի փորձագետները պարզել են, որ ծիծաղը օգնում և ստիպում է մարդկային ուղեղին ավելի լավ աշխատել` ակտիվացնելով ուղեղի կարճատև հիշողությունը:
Ամերիկյան Լոմա Լինդա Համալսարանի գիտնականները իրականացրել են մի փոքր ուսումնասիրություն, որին մասնակցել են 20 նորմալ և առողջ մեծահասակներ: Նրանց բոլորին ցուցադրել են 20 րոպեանոց մի զվարճալի տեսանյութ, որից հետո նրանց տրվել է հիշողության թեստեր:
Մասնակիցներից վերցրել են նաև թքի նմուշներ` սթրեսի հորմոնները ուսումնասիրելու համար: Պարզվել է, որ զվարճալի տեսանյութ դիտողների խմբում կարճ հիշողության թեստերի արդյունքները ցույց են տվել առավել տպավորիչ արդյունքներ:
Բացի այդ, նույն կամավորների մոտ նկատվում է սթրեսի նվազման մակարդակ, ինչն էլ նպաստում է հիշողության ամրապնդմանը:
Ըստ հետազոտողների, որքան ցածր է մարդու սթրեսի հավանականության աստիճանը, այնքան լավ է աշխատում նրա հիշողությունը: Սրանով են պայմանավորված այն անհավանական պատմությունները, երբ քննության համար ամենալավ պատրաստված ուսանողները հանկարծակի մոռանում են այն ամենը, ինչ սովորել են մի քանի օրերի ընթացքում:
Մի փոքր ծիծաղը կարող է բարձրացնել էնդորֆինի մակարդակը արյան մեջ` ուղարկելով ուղեղին դոֆամիններ և պատճառելով մարդուն սիրո ու քաջալերանքի զգացողություն:
Սա էլ իր հերթին նպաստում է մեր իմունային համակարգին ավելի լավ աշխատել` փոխելով ուղեղի էլեկտրական ալիքի գործունեությունը, որը և ապահովում է հիշողության ամրապնդումը:
Discussion about this post