Սխտորն ունի զարմանալի օգտակար հատկություններ:
Սխտորի մեջ կան նյութեր, որոնք ախորժակ են բացում, բարելավում ստամոքսի աշխատանքը, նպաստում սննդամթերքի նորմալ յուրացմանը: Հիպերտոնիկ հիվանդներին և աթերոսկրելոզով տառապողներին խորհուրդ է տրվում սխտոր ուտել ամեն օր, որը թեթևացնում է գլխացավն ու անքնությունը:
Սխտորը ժողովրդական բժշկության մեջ հայտնի դեղամիջոց է:
Հնուց ի վեր՝ ժողովրդական բժշկության մեջ հայտնի է սխտորի թուրմը, որը խմում են միզափամփուշտում և երիկամներում քար ունենալու դեպքում:
Պատրաստվում է այսպես. 5 գլուխ սխտորը մանր կտրատել և թրմել 500 գրամ օղու մեջ, պահել 6-10 օր տաք տեղում և խմել օրական 3 անգամ՝ կես թեյի գդալ:
Սխտորն անկրկնելի է իր հարուստ բաղադրությամբ:
Սխտորի քիմիական կազմը կախված է դրա տեսակից, մշակման վայրից ու ագրոտեխնիկայից։ Սխտորի քիմիական կազմի մեջ մտնում են 64.66% ջուր, 35.34% չոր նյութ (ընդ որում՝ ածխաջրեր – 26.31%, սպիտակուցներ – 6.67%, ճարպ – 0.06%, թաղանթանյութ – 0.77%) և 1.44% մոխիր։ Սխտորը հարուստ է նաև C վիտամինով։ Հանքային տարրերից սխտորը պարունակում է կալցիում, մագնեզիում, մոլիբդեն, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծումբ, քլոր և անագ։ Ունի բարձր կալորիականություն. մեկ կիլոգրամը տալիս է 1300 կալորիա էներգիա։
Discussion about this post