Փիլիսոփայություն

Ժլատությու՜ն: Որտեղի՞ց այն

ժլատություն

Առակ ժլատության մասին

Մի իմաստունի հարցրեցին.
– Ինչու՞ են աղքատներն ավելի հյուրասեր և քիչ ժլատ քան հարուստները:
– Նայիր պատուհանից: Ի՞նչ ես դու տեսնում:
– Տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ այս ու այն կողմ գնում:
– Իսկ հիմա հայելու մեջ նայիր: Իսկ այնտեղ ի՞նչ ես դու տեսնում:
– Ինքս ինձ…
– Տեսնու՞մ ես, և՛ պատուհանը, և՛ հայելին ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ, և սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ… Օմար Խայամ

Օմար Խայամ – «պարսկերեն՝ عمر خیام մայիսի 18, 1048 Նիշապուր, Պարսկաստան – 1131, Նիշապուր, Պարսկաստան», պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Խայամը մտել է համաշխարհային գրականության մեջ՝ որպես քառյակի անգերազանցելի վարպետ։ Նա լավագույնս կարողանում էր մարդկության խնդիրներն ու դժվարություններն արտահայտել իր ստեղծագործություններում։

Ամեն վատ – լավ, որ մարդու էությունից է գալիս,
Ամեն խինդ – ցավ, որ մարդու բնությունից է գալիս,
Բախտի վրա մի բարդիր – քանզի անիվը բախտի,
Քեզնից հազար անգամ խեղճ ու անճար է ավելի:

 

Մենք կանք – չկանք՝ աշխարհը կա ու կմնա,

Եվ մեզանից հետք ու անուն էլ չի մնա,

Երբ չկայինք՝ աշխարհը բան չէր կորցրել,

Երբ չլինենք՝ նա էլի նույնը կմնա։

 

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ:

Մեկնաբանել գրառումը

Ավելացնել մեկնաբանություն