Ի՞նչ է նշանակում թեյավճար
Թեյավճարը նախատեսված է մատուցվող փոքր և միջին ծառայություների համար, վճարվում է գումարի տեսքով և կազմում է մատուցվող ծառայության, ապրանքի արժեքի 5-15%: Բայց այս տոկոսները դեռ վերջնական չեն, քանի որ, եթե մատուցվող ապարնքի գինը բարձր է, այս դեպքում մարդը ինքն է որոշում ինչքան տալ:
Թեյավաճարը գումարի տեսքով շնորհակալություն հայտնելու ձև է, այսինքն կարելի է ասել այն պարգևավճար է կատարած աշխատանքի համար:
Թեյավճարի պատմությունը և որտեղի՞ց է այն գալիս:
Թեյավճարը միշտ եղել է, բայց կոչվել է պարգևավճար, փոխհատուցում և այլն, դա եղել է բոլոր դարաշրջաններում:
Օրինակ, եթե մի մարդու կամ ծառայի հանձնարաված էր ինչ որ մի աշխատանք կատարել, և եթե այդ մարդը այն կատարում էր հնարավորինս շատ արագ և լավ, ապա բացի խոստացված գումարից, նրան տալիս էին մի քիչ ավելին, որպես լավ գործը կամ հանձնարարությունը կատարած մարդ:
Թեյավճարի «պարգևավճարի» հետքերը մեզ տանում են մ.թ.ա. մոտ 950 թվական: Հրեաստանի թագավոր Սողոմոնը հիշատակվում է պատմության մեջ ամենա առատաձեռն թագավորներից մեկը, ով թե իր ծառաներին, թե իր իշխանավորներին, անգամ շրջակա թագավոր և թագուհիներին միշտ տվել, նվիրել է պահանջվածից ավելին: Նրա թագավորած տարիները համարվել է ոսկե տարիներ մարդկանց համար:

Անգամ Արիստոտելը խոսել է թեյավճարի՝ պարգևավճարի, մասին մ.թ.ա. 352 թ.:
- «Մարդուն ավելին տալը կատարած աշխատանքից, դա շնորհակալություն հայտնելու լավագույն ձևն է, իսկ դա տալը նախքան աշխատանք կատարելը, արդեն համարվում է կաշառք, կամք թելադրել կամ էլ գործի, օրենքի ծառայություն»:
- «Կաշառքը ավելի վտանգավոր է, այն նման է թույնին, որը թունավորում է և տվողին և վերցնողին, իսկ ամենավտանգավորը այն է, որ թուլացնում է պետության հիմքերը»:
- «Կաշառքը տվողը և վերցնողը պետության թշնամիներից ավելի վտանգավոր են»:
Այդ ժամանակներում Հունաստանում հարուստ մարդիկ կարող էին որոշակի բաների հասնել օգտագործելով իրենց դիրքերը և հարստությունը, նրանք իրենց քայլերը ադարացնում էին, կաշառքին անվանելով պարգևավճար: Բայց Արիստոտելի և իր աշակերտների շնորհիվ յուրաքանչյուր բառ ստացավ իրեն արժանի բացատրությունը:
Ներկա մեր ժամանակակից աշխարհում նույնպես համարվում է կաշառք այն գումարը, որը տալիս են գործի արագացման կամ էլ օրենքը շրջանցման համար: Անգամ ԱՄՆ-ում 50 դոլլարից ավելին շնորհակալության համար գումարը համարվում է կաշառք և կարող են մարդուն դատել: Սակայն սա այն դեպքում, երբ տվել են գործը կարտարելուց առաջ: Չնայած որոշակի գործի համար խոստացված գումարը նույնպես համարվում է կաշառք: Կաշառք չի համարվում այն գումարը, անգամ մեծ չափով, եթե մարդը՝ մատուցողը, դրա մասին տեղյակ չէ:
Օրինակ, հենց նույն ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում գտնվող ռեստորաններից մեկում գրանցվել է ամենամեծ թվով թեյավճարը, որտեղ տղամարդը ռեստորանում թողել է 11.000 դոլլար թեյավճար:

Իսկ Ֆիլադելֆիա քաղաքում տաքսու վարորդը գրեթե 1000 դոլլար է ստացել ուղևորից, ում ճանապարհը տևել է 1 րոպեից մի փոքր ավելի: Տաքսիստ՝ Ումար Մեյգան իր բլոգում գրել է, որ անհայտ մնալ ցանկացող ուղևորը մի փոքր հարցուփորձ է արել իր կյանքից և նշել ավտոմեքենայի սրահի մաքրությունը ու նրա նրբանկատությունը։
Նույնիսկ 2 կմ չանցնելուց հետո տղամարդն ուղևորության համար վճարել է մոտ 4 դոլլար և թողել 990 դոլլար թեյավճար, ինչից հետո անմիջապես դուրս է եկել մեքենայից։ Մեյգանը վազել և հասնել է տղամարդուն և հայտնել թյուրիմացության մասին։ Ինչին ի պատասխան՝ ուղևորը միայն ժպտացել է և ուրախ տոներ մաղթել։
Discussion about this post