Մարդկանց միջև, շատ հաճախ, խնդիրներ ծագում են նրանից, երբ որ մի նոր բան են լսում, առանց ճշտելու՝ արդյոք ճիշտ է այն թե ոչ, միանգամից ընդունում են այդ ասվածը՝ իբրև բացարձակ ճշմարտություն: Անգամ շատ տարածված մի երևույթ կա, մարդու մասին կարծիք ենք կազմում՝ առանց նրա հետ շփվելու, պարզապես լսելով կողքինի կարծիքը:
Խոսքի, գրագիտության մասին սովորեցրել է Սոկրատեսը՝ դեռ մ.թ.ա. 430 թ-ին, ով համարվում է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։ Ընդ որում, նա մարդկանց հիշողության մեջ անմահացել է ոչ միայն իր փիլիսոփայական գաղափարներով, այլև իր կյանքով ու գործով։
- Այնքան ժամանակ մարդկանց մասին կարծիք մի կազմիր, մինչև ինքդ չշփվես տվյալ մարդու հետ:
- Մարդու խոսքը ձգտի՛ր իր իսկ շուրթերից լսել: Քանի որ մեկ ուրիշից լսածը դույլով բերվող ջրի նման է, որի կեսը, վազելու ընթացքում, ճահապարհին թափվում է: Սոկրատես Սքոլաստիկոս
Նա միշտ առաջարկում էր՝ նախքան վերջնական կարծիք կազմելը, ցանկացած լսված խոսք անցկացնել երեք մաղով: Թե որոնք են այդ մաղերը, կհասկանաք՝ կարդալով այս առակը:
Մի մարդ հարցրեց Սոկրատեսին.
– Գիտե՞ս, թե ինձ ինչ է ասել քո ընկերը։
– Սպասի՛ր,- ասաց Սոկրատեսը,- այն, ինչ պիտի հայտնես ինձ, անցկացրո՛ւ երեք մաղով։
– Երեք մաղո՞վ:
– Մինչ որևէ բան ասելը, հարկավոր է երեք անգամ մաղել այն, նախ՝ ճշմարտությա՛ն մաղով անցկացրու… Դու վստա՞հ ես, որ ասելիքդ ճշմարիտ է,- հարցրեց Սոկրատեսը:
– Ո՛չ, ես պարզապես լսել եմ այն:
– Ուրեմն չգիտես՝ դա ճշմարիտ է, թե ոչ։ Այդ դեպքում ասելիքդ բարության մաղով անցկացնենք։ Գուցե ցանկանում ես ընկերոջս մասին որևէ լա՞վ բան ասել։
– Ո՛չ, հակառակը:
– Փաստորեն,- շարունակեց Սոկրատեսը,- դու պատրաստվում ես իմ ընկերոջ մասին վատն ասել՝ նույնիսկ համոզված չլինելով, որ դա ճշմարիտ է։ Փորձենք երրորդ՝ օգտակարության մաղը. արդյո՞ք անհրաժեշտ է, որ ես լսեմ այն, ինչ ուզում ես հայտնել։
– Ո՛չ, դրա անհրաժեշտությունը չկա։
Discussion about this post