Տոսսա դե Մարը ոչ մեծ զբոսաշրջային հանգստավայր-քաղաք է Կոստա Բրավայի ափին։
Գտնվում է Բարսելոնայից 90 կմ դեպի հյուսիս։
Այս հանգստավայրը զբոսաշրջիկներին ներկայանում է ոչ միայն իր լողափերով, այլև՝ պատմամշակութային ժառանգությամբ։ Չնայած այս ամենին Տոսայում է գտնվում նաև մի ամրոց, որը ժամանակին ծովահենների դեմ պաշտպանական կառույց է ծառայել։ 18-19-րդ դարերում Տոսան հայտնի է եղել թանկարժեք գինիների համար նախատեսված խցանների արտադրությամբ։
Չնայած, որ աշխարհի տարբեր վայրերից այստեղ հանգստանալու են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ, միևնույն է Տոսան կարողացել է պահպանել իր ազգային սովորություններն ու մշակույթը։
Լուսանկարիչ Փոլլի Կոչևան, ով էլ հեղինակել է այս լուսանկարները Տոսսա դե Մարը համարել է իրական դրախտ երկրի երեսին և ոգեշնչման վայր ցանկացած արվեստագետի համար:
Discussion about this post