Ո՞վ պետք է առաջինն օգտվի ճաշացանկից:
Տղամարդը պետք է կնոջն առաջարկի ճաշացանկը կամ կարդա այն նրա համար: Եթե դուք խմբով եք գնացել ռեստորան, ապա բոլորի համար մեկը կարդում է, և պատվիրում են յուրաքանչյուրը առանձին:
Ի՞նչն է կարելի, ի՞նչը՝ ոչ:
Չպետք է բարձրաձայն կանչել մատուցողին, պատառաքաղով, գդալով կամ դանակով թխկթխկացնել բաժակին: Ավելի հարմար է սպասել, մինչև մատուցողը մոտ լինի ձեր սեղանին, և ձեռքի շարժումով կկարողանաք կանչել նրան:
Սեղանի շուրջ նստած ժամանակ չպետք է սանրվել, սուլել, երգել, խաղալ ձեռքի տակ ընկած առարկաներով:
Անհարմար է համարվում հարևան սեղանների հաճախորդների հետ զրուցելը: Եթե առաջացել է մարդկանց հետ որևէ բան քննարկելու անհրաժեշտություն, ապա լավ կլինի մեկ րոպեով նստել նրանց սեղանի շուրջ: Եթե ձեր սեղանի կողքով անցնում են ծանոթներ, ապա անհրաժեշտ է նրանց ողջունել առանց տեղից վեր կենալու: Կանգնել պետք է, եթե խոսակցություն է առաջացել:
Ռեստորանում, բացի ճաշացանկից, ոչինչ չպետք է կարդալ:
Եթե դուք ունեք ուղեկցորդուհի և եթե սեղանը մեծ է, ապա կնոջը պետք է նստեցնել ձեզանից աջ, եթե սեղանը փոքր է՝ դիմացը: Մեծ հավաքների դեպքում կարելի է նստել նույն հետաքրքրություններ և տարիք ունեցող մարդկանց կողքին (եթե իհարկե դա բանկետ չէ):
Եթե եկել եք խմբով և չունեք ուղեկցորդուհի, ապա փորձեք գրավել ձեզանից աջ նստած կնոջ ուշադրությունը: Պարի կարող եք հրավիրել բոլոր կանանց: Եթե դուք անծանոթ կնոջ եք պարի հրավիրել, կարիք չկա լինել աներես և երկրորդ անգամ հրավիրել նրան: Պարի ժամանակ չպետք է ծխել: Խոսելը ցանկալի է, բայց` ոչ պարտադիր: Այն դեպքում, երբ կինը ռեստորան է գնացել ուղեկցորդի հետ, ապա նրանից պետք է թույլտվություն խնդրել` նախքան կնոջը պարի հրավիրելը: Սովորաբար գնալու մասին առաջարկը առաջինն անում է հանդիպման հրավիրողը:
Հաշիվը պետք է բերել, երբ բոլորն ավարտել են ուտելը:
Հաշվի վճարման ժամանակ պետք է շարժվել հետևյալ կանոններով.
- Եթե ռեստորան հրավերը արվել է մի մարդու կողմից, ապա հաշիվը պետք է վճարի նա,
- Տղամարդը, կնոջը հրավիրելու դեպքում, ինքն է վճարում հաշիվը: Սակայն, կինը կարող է վճարել ինքն իր հաշիվը ևս,
- Եթե ռեստորան այցելելու որոշումը կայացրել է առանձին խումբ, ապա հաշիվը վճարելու կարգը չպետք է նախօրոք պայմանավորվել: Այն կարելի է վճարել կամ որոշակի գումար հավաքելով, կամ յուրաքաչյուրը իր համար:
Անթույլատրելի է վճարման կարգի հետ կապված քննարկումներ անել: Ինչպես օրինակ. «Հաշիվն արդեն վճարված է»: Մարդկանց ուշադրությունը մի հրավիրեք ձեզ վրա, երբ վճարում եք հաշիվը: Դա գեղեցիկ չէ:
Տղամարդը պետք է օգնի կնոջը հագնել վերնահագուստը: Ցանկալի է կնոջն ուղեկցել մինչև տուն: Երբեք մի առաջարկեք կնոջը ձախ ձեռքը:
Discussion about this post