Ինչն է կարելի, ինչը՝ ոչ
Սեղանի շուրջ զրուցել կարելի է հանգիստ որևէ բանի մասին, չպետք է քննարկել սուր թեմաներ, նախընտրելի են խելամիտ և թեթև զրույցները: Սեղանի շուրջ նախընտրելի է խոսել ախորժակ բացող թեմաներից: Կարիք չկա ուտեստների և խմիչքների գներից խոսել:
Սեղանի շուրջ նստած ժամանակ քաղաքավարի չէ ուղեկցի ականջին խոսելը: Խոսել պետք է ոչ միայն ձեր զրուցընկերոջ, այլ նաև մոտ սեղանակիցների հետ: Ցանկացած խոսակցություն պետք է վարել այնպես, որ ուտելու ընթացքը չխանգարվի:
Եթե ցանկանում եք որևէ բան ասել ձեր կողքին նստած մարդու հարևանին, ապա խոսեք նրա մեջքի ետևից, սակայն այդ խոսակցությունը չպետք է երկար տևի:
Այն կարող է լինել փոքրիկ կատակ, արտահայտություն, բայց այդ ամենը խիստ անհրաժեշտության դեպքում:
Մի հրեք զրուցակցին՝ նրա ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու համար:
Եթե ձեզ մոտ առաջացել է փռշտալու ցանկություն, ապա դա փորձեք անել հնարավորինս ցածր և ներողություն խնդրել զրուցակիներից: Եթե զրուցակիներից որևէ մեկն է փռշտացել, ապա փորձեք այն անտեսել, կարիք չկա ասելու «առողջություն»: Եթե ցանկանում եք խոսել ձեր հարևանի հետ, ապա մի շրջվեք, մի նստեք մեջքով: Խոսակցության ընթացքում չպետք է խոսել որևէ ուտեստ ուտել չկարողանալու կամ չցանկանալու պատճառների մասին: Բավական է միայն հրաժարվել դրանից:
Բաժակաճառի ամենահարմար ժամանակը
Սեղանի շուրջ խոսք կամ կենաց ասելու ամենահարմար ժամանակը ուտեստների միջև դադարն է, երբ ներկա գտնվողները չեն ուտում: Խոսքը չպիտի լինի երկար կամ չափազանց արտիստիկ: Նա, ով ցանկանում է խոսք ասել, վեր է կենում տեղից, կանգնում, գդալով կամաց հարվածելով իր բաժակին` հրավիրում ներկաների ուշադրությունը: Խոսքն ավարտվում է կենացով: Նախքան խոսքը սկսելը, նա կարող է խնդրել թարմացնել իր բաժակը:
Անքաղաքավարի է խոսել կամ շարունակել ուտել այն ժամանակ, երբ որևէ մեկը խոսում է: Պետք է լուռ լսել:
Discussion about this post