YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ապրելակերպ

Ուտելու մշակույթը (էթիկայի կանոններ)

Թամարա Ավանեսյան by Թամարա Ավանեսյան
Juneի 8, 2015թ.
in Ապրելակերպ
0
Զրույցը սեղանի շուրջ  (էթիկայի կանոններ)
Share on FacebookShare on Twitter

Ինչպե՞ս նստել սեղանի շուրջ

Ամեն ինչ սկսվում է նստելուց: Պետք է աթոռին նստել այնպես, որ ձեր մեջքի և սեղանի ծայրի միջև մնա քիչ հեռավորություն:

Պետք է ուղիղ նստել, մի փոքր թուլացած, արմունկները կողքին: Մի փոքր հանգիստ, ազատ նստել կարելի է ուտեստների փոփոխման ժամանակ կամ երբ  ուտեստների մատուցումը ավարտվել է և հյուրերն ազատ ու հանգիստ շփվում են իրար հետ:

Ի՞նչ չպետք է անել սեղանի շուրջ

Արմունկները չպետք է դնել սեղանին անգամ այն ժամանակ, երբ դուք ծխում եք և այդպես ձեզ հարմար է: Անձեռոցիկը պետք է վերցնել և, այն շրջելով, դնել ծնկներին, որպեսզի խուսափել հագուստի վրա որևէ բան թափելուց: Ուտելը վերջացնելուց հետո այդ անձեռոցիկով կարելի է թեթևակի մաքրել բերանը և մատների ծայրերը:

Առաջին ուտեստի ընտրություն

Որպես առաջին ուտեստ կարող են մատուցել խոր ափսեով կամ սովորական ճաշամանով: Ուտելիս տաք ապուրը հովացնելու համար չի կարելի փչել դրա վրա:  Առաջին ուտեստը սովորական ճաշամանով հիմնականում ուտում են դեսերտային գդալով: Ուտելիս  սպասքից օգտվելու դեպքում անհրաժեշտ է աջ ձեռքում բռնել դանակը, ձախով` պատառաքաղը: Կարիք չկա միանգամից մի քանի կտոր կտրատելու: Միսը կսառի և կկորցնի համային հատկանիշները: Միս կտրելու դանակով չի կարելի վերցնել աղ աղամանից, ուտելիք` ընդհանուր ափսեից: Սոուսի կամ այլ ուտեստի մեջ չի կարելի հաց մտցնել: Եթե անհրաժեշտ է ընդհատել ուտելը` ջուր խմելու, հաց վերցնելու համար, ապա պետք է դանակը և պատառաքաղը  ափսեի կողքին  դնել այնպես, ինչպես այն բռնել եք` դանակը աջ ձեռքով, պատառաքաղը` ձախ:

Ուտելը վերջացնելուց հետո  դանակը և պատառաքաղը պետք է դնել ափսեի մեջ: Եթե որևէ մեկը խնդրում է սպասք փոխանցել, ապա դանակը, պատառաքաղը, գդալը` փոխանցել պետք է բռնելով  դրանք մեջտեղից: Փափուկ բոլոր ուտեստների համար (ինչպես օրինակ միսը, ձուկը և այլն) կարելի է օգտագործել միայն դանակ: Թռչնամիս ուտելու համար կարելի է օգտագործել դանակ և պատառաքաղ: Որոշ ուտեստներ ուտում են ձեռքերով (ծնեբեկ, տապակած ճուտ և այլն):

Եփած ձուկն ուտելը հարմար է հատուկ սպասքով: Ձուկ ուտում են նաև պատառաքաղով` այն պահելով աջ ձեռքում, իսկ մյուս ձեռքում կարող է լինել հացը: Պատառաքաղի միջոցով փշերը հանում և դնում են ափսեի անկյունում:

Ինչն է գեղեցիկ, ինչը՝ ոչ

Մեծ ափսեով դրված աղցանը կարող եք ձեր ափսեի մեջ լցնել դրա մեջ դրված գդալով կամ պատառաքաղով: Գեղեցիկ չի համարվում ուտել չկտրտված միրգ: Անհրաժեշտ է միրգը դանակով մաքրել, մասերի բաժանել, նոր միայն ուտել: Որևէ մեկը չպետք է առաջինը դիմի, որպեսզի բերեն ուտեստը` ցույց տալով իր անհամբերությունը: Եթե ձեզ մոտ առաջացել է խմելու ցանկություն, ապա մոտեցրեք ձեր բաժակը նրան, ով լցնում է խմիչքը` բռնելով այն աջ ձեռքի բութ և ցուցամատներով: Խուսափեք ձեր բաժակում գինի կամ ջուր թողնել, որը կարող է թափվել:

Վեր կենալով սեղանից` չպետք է վերցնել անձեռոցիկը: Եվ առհասարակ, գեղեցիկ չէ վերջացնելուց հետո միանգամից վեր կենալ և գնալ: Պետք է մի փոքր նստել` շուրջ 30 րոպե, որից հետո միայն կարելի է պատրաստվել գնալուն:

Tags: գեղեցիկէթիկամշակույթ
ShareTweetShare
Previous Post

Չեմպիոնների Լիգա. Բարսելոնան մեկնում է Բեռլին

Next Post

Սիրու՞մ ես նրբերշիկ: Ուրեմն քեզ կհետաքրքրի այս տեսանյութը

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը:

Related Posts

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է
Աշխարհ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

9 April 2021
155
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»

9 April 2021
138
Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին
Բիզնես

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին

20 October 2020
317
6 միտք ընկերության եւ հասունության մասին
Ապրելակերպ

6 միտք ընկերության եւ հասունության մասին

8 September 2020
167
Ազնիվ հարաբերությունների երեք նշան
Ապրելակերպ

Ազնիվ հարաբերությունների երեք նշան

8 September 2020
192
Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է
Նորաձևություն

Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է

8 September 2020
303
Load More
Next Post
Սիրու՞մ ես նրբերշիկ: Ուրեմն քեզ կհետաքրքրի այս տեսանյութը

Սիրու՞մ ես նրբերշիկ: Ուրեմն քեզ կհետաքրքրի այս տեսանյութը

Ողջ իրականությունը հոկեյի սառցադաշտի մասին

Ողջ իրականությունը հոկեյի սառցադաշտի մասին

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In