Շատերս ունենք սիրված արտիստներ, բայց ոչ բոլորին գիտենք որպես ծնող իրենց ընտանիքում:
Գուցե թվարկված 15 կադրերում գտնե՞ս քո սիրելի արտիստին՝ իր ընտանիքի հետ:
1. Նիկ Նոլտ․ Օսկարի տիտղոսակիր Նիկ Նոլտը իր որդու՝ Բրոուլիի հետ, կինոկատակերգության մրցանակաբաշխության 84-երորդ արարողությանը, որն անց է կացվել 2012թվ․- ի փետրվարի 26-ին։
2. Ժան-Կլոդ Վան Դամ․ Ժան-Կլոդ Վան Դամը որդու՝ Քրիստոֆեր Վան Վարենբերգի հետ, ամենամյա «Guys Choice Awards» մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
3. Ռոբին Ուիլյամս․ Ռոբին Ուիլյամսը դստեր՝ Զելդայի հետ, «Happy Feet Two» ֆիլմի պրեմիերայից առաջ, Հոլիվուդում, 2011թ․- ի նոյեմբերի 13-ին։
Օսկար մրցանակի դափնեկիրը նաև երկու որդիների հայր էր՝ Զաքարիայի և Քոուդի։
4. Թոմ Կրուզ․ Բազմաթիվ ստեղծագործական մրցանակների արժանացած դերասանը իր դստեր՝ Սուրիի հետ, 2012 թվ-ին Դիսնեյլենդ այցի ժամանակ։ Դերասանը նաև Իզաբելլայի և Կոննորայի հայրն է։
5. Դևիդ Բեքհեմ․ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները որդիների՝ Կրուզի, Ռոմեոյի և Բրուքլինի հետ, (ձախից աջ)։
Լուսանկարն արվել է 2012 թվ․- ի մայիսի 20-ին, որտեղ բացակայում է նրանց կրտսեր դուստրը՝ Հարպերը։
6. Օրլանդո Բլում․ Օրլանդո Բլումը զբոսնում է որդու՝ Ֆլինի հետ, Նոր Զելանդիայի ափին։ Երեխայի մայրն է մոդել՝ Միրանդա Քերրը։
7. Դենի Դե Վիտո․ Դենի Դե Վիտոն՝ կնոջ՝ դերասանուհի Ռիա Փերլմանի և նրանց զավակների (Լյուսի, Գրեյս, Ջեյկոբ) ուղեկցությամբ, «Փառքի արահետի» վրա, 2011թ․-ի օգոստոսի 18-ին։
8. Բրյուս Ուիլիս․ Բրյուս Ուիլիսը փոքրիկ դստեր՝ Մեյբելի հետ, Բուդապեշտում։ Լուսանկարն արված է 2012 թվ․- ի մայիսի 10-ին։
Մեյբելից բացի դերասանն ունի նաև 3 դուստրեր (Ռումեր, Սկաուտ և Տալուլա):
9. Էնդի Գարսիա. Օսկար մրցանակի դափնեկիրը իր երեխաների հետ՝ աղջիկներ՝ Անդրեասի և Դոմինիկի և որդու՝ Դանիելլայի հետ։
10. Քլարք Գրեգ․ Քլարք Գրեգը (ավելի հայտնի իր գործակալ Քոլուսոնի դերով «Վրիժառուները» ֆիլմում), իր կնոջ՝ Ջենիֆեր Գրեյի, և դստեր՝ Ստելլայի հետ, Լոս Անջելեսում, «Պարոն Փոփերի պինգվինները» ֆիլմի պրեմիերային, 2011թվ․- ի հունիսի 12-ին։
11. Էնտոնի Քիդիս․ Էնտոնի Քիդիսը որդու՝ Էվերլիի հետ, Հոլիվուդում, «El Capitan Theatre» կինոթատրոնում «Cars -2» մուլտֆիլմի պրեմիերայի ժամանակ, 2011թվ․- ի հունիսի 18-ին։
12. Ռեյ Լիոտտա․ «Էմմի» մրցանակի դափնեկիր, դերասան Ռեյ Լիոտտան և իր դուստրը՝ Կարսենը, վեցերորդ ամենամյա «Guys Choice Awards» մրցանակաբաշխությանը։
13. Պիտեր Ֆասինելլի․ Պիտեր Ֆասինելլին դստեր՝ Լուկա Բելայի հետ, Լոս Անջելեսում «Քաղցած խաղեր» ֆիլմի պրեմիերային, 2012թ․- ի մարտին։
14. Ֆիլ Քոլինզ․ Երաժիշտը, իր դուստրը՝ դերասանուհի Լիլի Քոլինզը, և աղջկա մայրը՝ Ջիլ Թավելմանը։ Լուսանկարն արվել է 2012 թվ․- ի մարտի 17-ին Լոս Անջելեսում։
15. Բրեդ Պիթը, Անջելինա Ջոլին և նրանց երեխաները Գենեդի օդանավակայանում։ Լուսանկարն արված է 2011թվ․- ի նոյեմբերի 8-ին։
Discussion about this post