Գոյություն ունեն այցեքարտերի ձևավորման ոլորտում նորարարական բազմաթիվ մոտեցումներ, բազմաթիվ խորհուրդներ` ինչպես դրանք ձևավորել, ինչպես` ոչ:
Անդրադառնանք հայտնի networking-ի (կապերի հաստատում) մասնագետ Դարսի Ռեզակային: Մասնավորապես, նա իր «Կապերը որոշում են ամեն ինչ» գրքում խորհուրդ է տալիս այցեքարտը 2 փուլով թեստավորել:
Թեստ առաջին – դյուրընթեռնելիության թեստ – հնարավո՞ր է այդոք կարդալ ձեր այցեքարտի տվյալները ոչ բավարար լուսավորության պայմաններում:
Թեստ երկրորդ – «թեստ 32-րդ թագավորությունում» – արդյո՞ք ձեր այցեքարտը ադեկվատ կերպով կընդունվի այն որևէ օտարերկրացու կամ այլ մշակույթի ներկայացուցչի տրամադրելու դեպքում:
Դարսի Ռեզակային այցեքարտերի ձևավորման համար բերում է հետևյալ հիմնական դրույթները.
- Այցեքարտի ամենակարևոր բաղադրիչը – ձեր անունն է: Այն ընդգծեք մուգ տառատեսակով, որպեսզի հեշտ լինի կարդալը, համոզվեք, որ տառերի միջև առկա բացատները բավարար չափով են դրված: Այլապես տառերը կարող են կպնել իրար:
- Ներկայացրեք ձեր պաշտոնը և զբաղմունքի տեսակը, եթե կարծում եք, որ դա կօգնի շրջապատողներին հասկանալ` ինչով եք դուք զբաղվում և ինչով կարող եք նրանց օգտակար լինել:
- Որքան ավելի շատ կոնտակտային տվյալներ պարունակի այցեքարտը, այնքան ավելի լավ:
- Օգտագործեք այցեքարտի երկու կողմերը: Հակառակ կողմը ամբողջությամբ կարելի է գունավոր կազմել, տեղադրել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են ընկերության վեբ-կայքը, գովազդային կարգախոսը, ընկերության կողմից ստացած մրցանակների կամ ներկայացվող ապրանքների և ծառայությունների ցանկը:
- Թողեք այցեքարտի վրա որոշակի ազատ տարածություն:
- Օգտագործեք ոչ ավելի, քան երկու տառատեսակ (հաշվի չառնելով լոգոտիպի տառատեսակը):
- Համոզվեք, որ այցեքարտի տեքստային պարունակության յուրաքանչյուր տող միևնույն գծի վրա է գտնվում:
- Նյութի ընտրության ժամանակ դիտարկեք մի քանի օրինակներ: Թուղթը կարող է առանձնանալ հաստությամբ: Ընտրեք հաստ տարբերակը: Բարակ թուղթը կգցի այցեքարտի արժեքը:
- Փորձեք էքսպերիմենտներ անել գույնի և ձևի ընտրության ժամանակ:
Առաջինը, ինչը հիշվող կդարձնի ձեր այցեքարտը` դրանք են: Եթե դիզայնի, ֆորմատի կամ տառատեսակի հետ կապված որևէ մտքեր չունեք, ապա կարելի է դիմել մասնագետի:
Discussion about this post