Մարդիկ կան, որ համեմատվելով իրենցից թույլերի հետ, ձգտում են ուժեղ երևալ, ինքնահաստատվել՝ անտեսելով մարդկային արժեքներն ու հատելով բարոյականության սահմանը:
Չէ՞ որ ուժեղից ուժեղներ էլ կան: Եվ բոլորը կարող են հայտնվել բարդ իրավիճակներում:
Իրական ուժը երևում է այն ժամանակ, երբ այն օգտագործվում է ո’չ թե թույլին հալածելու, ծաղրելու, այլ նրան պաշտպանելու և օգնելու համար: Իսկ ներել ու պաշտպանել դժվարության մեջ ընկած թշնամուն կարող է միայն հոգևոր ուժի ու զորության տեր անձնավորությունը:
Discussion about this post