Գերմանիայի Բունդեսլիգայի հերթական՝ 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում: Դորտմունդի Բորուսիան հյուրընկալել էր Գելզենկիրխենի Շալկե-04-ին:
Ռուրյան դերբիում լավագույնների թվում էր մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի ընկավ ակտիվ խաղով և խփած անչափ կարևոր գոլով: Դորտմունդցիները Պիեր-Էմերիկ Օբամեյանգի օգնությամբ հաշիվը բացեցին խաղավարտից մոտ 10 րոպե առաջ, և Հենոյի խփած գնդակն ամրապնդեց «դեղինների» առավելությունը: Հանդիպման վերջում մրցակցի դարպասապահի անփույթ գործողություններից օգտվեց Մարկո Ռոյսը, ով ձևակերպեց մրցավեճի վերջնական հաշիվը՝ 3-0:
Բորուսիան կարծես թե դուրս է եկել խորը ճգնաժամից և շարունակում է հաղթարշավը Բունդեսլիգայում:
Այս խաղից հետո դորտմունդցիները վաստակեցին 28 միավոր և, չնայած այս պահին ընթանում են 10-րդ հորիզոնականում, այնուամենայնիվ մրցաշարային աղյուսակում թիմերի խիտ դասավորվածության շնորհիվ պահպանում են իրական շանսեր՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար:
Մխիթարյանի գոլի տեսագրությունը բարձր որակով կարող եք դիտել այստեղ:
Վայելե՛նք մեր ֆուտբոլիստի խփած գոլն ու հաջողություն մաղթե՛նք Հենրիխին և իր թիմին:
Discussion about this post