Շատ անգամներ ֆիլմերը, որոնց վրա ծախսվում են ահռելի մեծ թվով գումարներ, և որոնցից բոլորը սպասում են ավելի շատ եկամուտ, մատնվում են ձախողման և միայն մի քանի տարի հետո են արժանանում հանդիսատեսի բարձր գնահատականին:
Ահա այդպիսի ֆիլմերից 5 ամենահայտնիները:
Սքոթ Փիլգրիմն ընդդեմ աշխարհի
Scott Pilgrim vs. the World, 2010
Ֆիլմին ձախողման մատնեց նրա յուրահատաուկ ոճը, որը հանդիսատեսը պատրաստ չեր ընդունել և հասկանալ:
Միայն 4 տարի անց ֆիլմը սկսեց հայտնի դառնալ, և ավելի շատ կինոսիրահարներ սկսեցին դիտել, հետաքրքրվել նրանով:
Զաք Սնայդերը փորձեց ստուգել, թե ինչպես իրենց կդրսևորեն մարդկության հերոսները, երբ զգան որ իրականում նրանք սովորական մարդիկ են:
Սակայն ֆիլմը չարդարացրեց ռեժիսորի սպասումները և չնչին եկամուտ բերեց համեմատ նրա վրա ծախսված 130 մլն. դոլարին:
Փոխարեն այդ ամենին մենք ունենք հինալի ֆիլմ արխիվում, որը ժամանակ առ ժամանակ կարելի է մաքրել փոշուց և հաճույքով դիտել:
Տասներեքերորդ հարկ
The Thirteenth Floor,1999
Ֆիլմի տխուր ճակատագրի պատճառն այն էր, որ այն մեծ էկրանին հայտնվեց «Մատրիցա» ֆիլմի հետ միաժամանակ:
Ֆիլմում նույնպես պատմվում է վիրտուալ իրականության մասին, սակայն ի տարբերություն «Մատրիցա»-ի այստեղ ավելի քիչ հատուկ էֆեկտներ կան ֆիլմի փոքր բյուջեի պատճառով, այն ընդամենը կազմել է 16 մլն. դոլար, այն դեպքում, երբ «Մատրիցա»-ի բյուջեն կազմում է 63 մլն. դոլար:
Նեմոն միակ մահկանացու մարդն է անմահ մարդկանց աշխարհում: Ֆիլմում նա պատմում է իր կյանքի պատմությունը, ժամանակ առ ժամանակ շփոթմունքի մեջ ընկնելով, սակայն մեկը մյուսի հետևից մտքեր արտահայտելով, որոնք մտածելու առիթ են տալիս: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով մարդիկ նախընտրել են դիտել ֆիլմը տնային պայմաններում, որպեսզի կարողանան պետք եղած պահին կանգնեցնել ֆիլմը և մտածել Նեմոյի խոսքերի մասին:
Հավասարակշռություն
Equilibrium,2002
Երկրի վրա այլևս պատերազմներ չկան, որպեսզի երկրի վրա տիրի խաղաղությունը մարդիկ խմում են հաբեր, որոնք անջատում են նրանց բոլոր զգացմունքները: Սակայն արդյո՞ք այդ ամենից հետո աշխարհը ավելի քիչ դաժան կդառնա, իհարկե ո՜չ:
Այս ֆիլմի ձախողման պատճառը շարունակում է գաղտնիք մնալ շատ կինոքննադատների համար: Այնուամենայնիվ լուրջ ձախողումից շատ տարիներ անց ֆիլմը սկսել է հայտնի դառնալ բազմաթիվ երկրներում:
Discussion about this post