Նորաձևության բնագավառում աշխատող նյույորքցի Էլորա Հարդին մի գեղեցիկ օր որոշեց փոխել իր կյանքը: Նա թողեց իր բոլոր գործերը և ուղևորվեց Ինդոնեզիա՝ Բալի կղզի, որտեղ 5 տարվա ընթացքում բամբուկներից մի հրաշալի տուն պատրաստեց:
Հարդին ոգեշնչվել է իր հոր օրինակից, ով Ամերիկայում բամբուկից տներ է պատրաստում և գովազդում, որ իր աշխատանքն ամենաորակյալ շինանյութից է:
Տների դիմացկունությունը նույնն է, ինչ բետոնե և պողպատե շինանյութով պատրաստված շենքերինը:
Միևնույն ժամանակ բամբուկը ամենաարագ աճողն է իր տեսակի մեջ աշխարհում, այդ պատճառով կարող է հանդիսանալ գլխավոր շինանյութը ապագայում:
Discussion about this post