2007 թվականին համաշխարհային ֆուտբոլի աստղ՝ Դեյվիդ Բեքհեմը տեղափոխվեց Ամերիկյան ֆուտբոլային լիգայի՝ Լոս Անջելես Գալաքսի ակումբը:
Ստորև ներկայացնում ենք Բեքհեմի կարիերայի ամերիկյան հատվածի որոշ դրվագներ:
1. 2007 թվականի հուլիսի 13-ին Դեյվիդ Բեքհեմը ներկայացվեց Լոս Անջելեսի Հոմ Դեփոտ մարզադաշտում որպես Գալաքսիի ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստը կնքեց ամերիկյան ակումբի հետ 5-ամյա պայմանագիր և նրա տարեկան աշխատավարձը կազմեց 6.5 միլիոն դոլար: Նրա տեղափոխության մասին Մադրիդի Ռեալից դեպի ԼԱ Գալաքսի հայտնի էր նրա մեկնումից արդեն մի քանի ամիս առաջ:
2. Դեյվիդի առաջին մարզումը Գալաքսիի կազմում տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսի 17-ին: Բայց ծնկի վնասվածքի պատճառով այն շուտ ավարտվեց:
3. Նրա առաջին հանդիպումը Գալաքսիի կազմում պետք է լիներ Լոնդոնի Չելսիի դեմ ընկերական խաղը, բայց վերոհիշյալ վնասվածքի պատճառով Դեյվիդն այդ մրցավեճում իր նոր թիմում նորամուտը նշեց հանդիպման 78-րդ րոպեին:
4. Առաջին պաշտոնական խաղերը ամերիկյան ակումբի կազմում Բեքհեմի համար եղան ԴՍ Յունայթեդ թիմի դեմ երկու հանդիպումները, որոնցից երկրորդում Գալաքսին հաղթեց 2-0 հաշվով:
5. Բեքհեմի ցանկությունը երկարացնել իր միջազգային կարիերան նրան դրդեց 2008 թվականին տեղափոխվել Իտալական Միլան:
6. Բեքհեմը տեղափոխվեց Միլան վարձակալության պայմաններով՝ ընտրելով այնտեղ 32 համարը: Բեքհեմի որոշմանը խաղալ Իտալիայում շատ քննադատաբար արձագանքեց նրա թիմակից՝ Լենդոն Դոնովանը:
7. Դեյվիդի վերադարձը ԱՄՆ բացասական արձագանք ստացավ նույնիսկ նրա երկրպագուների կողմից:
8. Սակայն հենց Բեքհեմի օգնությամբ ԼԱ Գալաքսին կարողացավ հաղթել Արևմտյան Կոնֆերենցիայի առաջնությունում, նա դարձավ գոլի հեղինակ Ռեալ Սոլթ Լեյքի դեմ խաղում:
9. 2009 թվականին հաստատվեց, որ Բեքհեմը կրկին վերադառնում է Միլան, բայց կսկսի խաղալ միայն 2010 թվականից: Դեյվիդի վերադառնալուց հետո առաջին հանդիպումը Միլանը հաղթեց 5-2 հաշվով: Նոյեմբերի 16-ին Բեքհեմը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ իր նախկին թիմի՝ Մանչեստեր Յունայթեդի դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Միլանի Սան Սիրո մարզադաշտում, և անգլիական ակումբը հաղթեց 3:2 հաշվով:
10. Իտալիայի Սերիա Ա-ի հաջորդ տուրում, Կիեվոյի դեմ խաղում Բեքհեմը ստացավ մկանային վնասվածք և այդ պատճառով բաց թողեց մրցաշրջանի շարունակությունը և 2010 թվականի Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը:
11. 2010 թվականի սեպտեմբերին Բեքհեմը 2-րդ անգամ վերադարձավ Գալաքսի: Եվ վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Քոլոմբոս Քրյու ակումբի դեմ խաղում:
12. Դեյվիդը կրկին ցանկություն հայտնեց հեռանալ Գալաքսիից և վերադառնալ Եվրոպա. մասնավորապես նրան հետաքրքրում էր Լոնդոնի Տոտենհեմ տեղափոխվելու հնարավորությունը: Սակայն նրա վարձակալության պայմանավորվածությունը չիրականացավ, և դա նշանակում էր, որ անգլիացին պետք է մնար ԱՄՆ-ում ամբողջ 2010-2011 մրցաշրջանը:
13. Բեքհեմի պայմանագիրը Լոս Անջելես Գալաքսի ակումբի հետ ավարտվեց 2012 թվականին:
14. Պայմանագրի ավարտից հետո Բեքհեմը տեղափոխվեց Ֆրանսիական ՊՍԺ: Փարիզյան ակումբում Spice Boy-ն անցկացրեց ամբողջ մրցաշրջանը, որի ավարտից հետո էլ ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
Discussion about this post