Ոչ ոք չի սիրում խիստ մաքրություն անել: Բայց բոլորն էլ դրանով զբաղվում են:
Մենք նույնպես այն չենք սիրում: Բայց այնուամենայնիվ կարծում ենք, որ տնտեսական վատ վիճակից կան որոշակի իրեր, որ կարևոր է և պետք է մենք ինքներս անենք:
Ահա 11 մեթոդ մաքրել և լվանալ մի բան, որը մենք սկզբից դրանք վստահում էինք մասնագետներին:
1. Ավտոմեքենայի սրահը

Քիմ մաքրումը թանկ արժե: Պարզապես պատրաստեք օճառաջուր ավելացնելով մեջը կերակրի սոդա և քացախ: Այնուհետև վերցրեք կոպիտ ատամներով խոզանակ և մաքրեք ավտոմեքենայի սրահը:
2. Պատուհանի փեղկերը

Նախ սկզբից առատ շաղ տվեք կերակրի սոդան կարևոր տեղերը: Հետո վրան լցրեք քացախ և որոշ ժամանակ սպասեք, մինչև խառնուրդը սկսի փրփրել: Այնուհետև վերցրեք հին ատամի խոզանակը կամ էլ ականջի փայտիկ, լավ տրորեք, իսկ հետո մաքրեք այն խոնավ շորով:
3. Լվացքի մեքենան

Եթե Ձեր լվացքի մեքենան աշխատում է անդադար, ապա դուք իմացեք, որ ժամանակի ընթացքում իրերը մեքենայից սկսում են բորբոսնած, կեղտոտ դուրս գալ: Որպեսզի հեռու մնալ այդպիսի իրավիճակներից, պարզապես լվացքի մեքենան միացրեք մաքսիմալ երկար ռեժիմի տակ և լվացքի փոշու տեղը լցրեք քլոր: Այդ ընքացքում բնականաբար պետք չէ իրեր գցել: Եթե քլորը ձեզ վախեցնում է, դրան կարող եք փոխարինել կերակրի սոդան քացախի հետ:
4. Սալիկների «կարերը»

Սենյակը հնարավոր է լինի մաքուր, բայց սալիկների կարերի՝արանքների կեղտոտությամբ, հնարավոր է մաքրությունը չերևա: Որպեսզի ամեն բան կարգի բերել, պետք է վերցնել ատամի խոզանակ և քլոր, նաև օճառաջուր: Լոգարանը այդպես կարելի է մաքրել ընդհամենը 10 րոպեում:
4. Միկրոֆիբրայից բազմոցը

Սկզբից փորձեք սպիրտով, և հետո թորած ջրով: Սովորական ծորակի ջրով լվանալ այդպիսի բազմոցը չի կարելի, կմանան առանձնացված հետքեր, անգամ հնարավոր է մուգ բծեր: Մաքրման սկզբունքը հետևյալն է. նախ թրջել, և ապա չոր, կոպիտ խոզանակ տրորել:
6. Սանրը

Պարզապես սանրը թրջոց դրեք տաք սոդայաջրի մեջ:
7. Օդափոխիչների անցքերի փոշին

Օգտագործեք հին կոսմետիկական վրձինը, որպեսզի հասնեք այնտեղ, որտեղ չի կարող հասանել փոշեկուլը:
8. Անհարմար ապակե շշեր

Դեկորատիվ շշերը իսկական մղձավանջ են ցանկացած տանտիրուհու համար: Վերցրեք կերակրի աղ, օճառ և մի քիչ տաք ջուր: Խառնեք դրանք, լցրեք շշերի մեջ և լավ թափահարեք մի քանի անգամ: Գործընթացը կարելի է կրկնել մի քանի անգամ:
9. Այրված թավա

Կօգնի սոդայի և ջրածնի պերօքսիդի խառնուրդը: Նվազագույն ջանքը կազատի Ձեզ միապաղաղ մի քանի ժամանոց աշխատանքից:
10. Հատակի մարկերը

Եթե Ձեր երեխաները նոր-նոր են սովորել նկարել, ապա դուք հաճախ կբախվեք նման խնդիրների հետ: Դուք գիտե՞ք լուծումը:
Ատամի մածուկի մեջ է լուծումը: Մածուկը լցրեք գրված մարկերի վրա, սպասեք մեկ րոպե, իսկ հետո մաքրեք այն սպունգով:
11. Խորովածի ցանցը

Կիսեք սովորական սոխը մեջտեղից և սկսեք մաքրել: Ծուխը արագ մաքրվում է, և սոխի հոտը հաջորդ խորովածի համար մնում է:
Discussion about this post