Ամառային այս շոգ օրերին անհրաժեշտ է զգեստապահարանում ունենալ համապատասխան գլխարկներ արևի ճառագայթներից պաշտպանվելու համար: Ձեզ ենք ներկայացնում 10 գլխարկներ, որոնք նրբաճաշակ են և հարմարավետ:
1. Lock & Co
Այս լայնեզր գլխարկը` պանաման, պատրաստված է թեթև ծղոտից, շատ հարմար է կրելու համար և հաղորդում է գեղեցիկ տեսք ձեր արտաքինին:
2. Goorin Ricardo
Goorin Ricardo ծղոտե գլխարկները ավելի հանգիստ տեսք ստանալու համար են:
3. Era Cord Camper
Բարձրորակ սպորտային գլխարկ, որը հաղորդում է աննկարագրելի տեսք, միևնույն ժամանակ թեթև է և զով: Այն կարող է լինել կատարյալ աքսեսուար ձեզ համար:
4. ASOS Bucket
Այս գլխարկը հիշեցնում է ձեզ հիփհոփյան ոճ: Հասարակ գծերով է, բայց, իհարկե, ժամանակակից:
5. Borsalino Sisal Straw
Իտալական բրենդ է, որը հայտնի է իր բարձր որակրով, ապահովում է դասական ոճ: Այն կարող եք կրել գրեթե բոլոր ոճերի հագուստների հետ:
6. Norse Projects Trucker Cap
Զով և միևնույն ժամանակ շքեղ գլխարկ է: Պատրաստված է թավակաշվից: Մեծ ուշադրություն է գրավում հատկապես սպորտային հավաքույթների ժամանակ:
7. Marks & Spencer
Ձեզ ենք ներկայացնում բրիտանական նորաձևության ամառային գլխարկի տարբերակը , որը դասական գլխարկից փոխարինվել է ժամանակակից գլխարկի: Մոռացեք բրդյա գլխարկների մասին: Այս թեթև և նուրբ հյուսվածքով գլխարկները շատ հարմարավետ են և աչքի ընկնող:
8. Christys’ & Co
Ներառում է բարձր մակարդակի վարպետություն ժամանակակից դիզայնով: Այս նորաոճ գլխարկը ամռանը ձեզ իդեալական տեսք կհաղորդի:
9. Topman
Բացի նրանից, որ սա 100 %-անոց բամբակյա գլխարկ է, այն նաև շատ թեթև է և ճկուն: Այն ոչ միայն ձեր գլուխը հով կպահի, այլ նաև կհաղորդի ձեզ իդեալական տեսք հավաքույթների ժամանակ:
10. Ted Baker
Առաջարկում ենք ձեզ Ted Baker-ի գունեղ գլխարկը: Այն հարմար է կրել արևոտ օրերին, հատկապես լողափում: Իսկ, կրելով այն շորտի և արևային ակնոցների հետ, դուք կունենաք կատարյալ տեսք:
Discussion about this post