Թահիթին և Բորա-Բորան Ֆրանսիական պոլինեզիայի ամենահայտնի կղզիներից են՝ ի շնորհիվ իրենց հեքիաթային լողափերի և ռոմանտիկ մթնոլորտի:
Սրտի տեսք ունեցող Մորենա կղզին կատարյալ է ջրասուզմամբ զբաղվողների համար, և հրաշալի վայր է ուսումնասիրելու շրջապատը, շրջապատող արգելքները, ջրային բուսական և կենդանական աշխարհը և այլն:
Բորա-Բորան մեկն է այն վայրերից, որտեղ բոլորը հույս ունեն այցելել և տեսնել այն գեթ մեկ անգամ կյանքի ընթացքում և տպավորված մնան հավերժ:
Բորա-Բորայի անունն անզուգական է իսկ համբավը՝ անսասան
Բորա-Բորան ոչ միայն ռոմանտիկ գաղափար է, այլև ռոմանտիկ իրականություն
Զարմանալի չէ, որ այն միջազգայնորեն որակվել է որպես մեղրամիս անցկացնելու վայր:Բորա-Բորայում հնարավոր է դուք ձեզ զգաք աշխարհից կտրված, սակայն այս հարավային ծովերի շքեղությունը լավ հասանելի է ցանկացողներին:
Որտե՞ղ է գտնվում Բորա-Բորան իրականում
Կղզին սփռված է Թահիթիի հյուսիս-արևմտյան մասում, որտեղ Պապետեից՝ ինքնաթիռով կարելի է հասնել մոտ 1 ժամում:
Օդանավակայանը գտնվում է կղզու մի փոքրիկ հատվածում, որը հայտնի է որպես Մոտու Մետե:
Ժամանելուն պես՝ ձեզ կդիմավորեն ջերմ ժպիտով և անուշաբույր ծաղիկներով, այնուհետև նավով ձեզ կտեղափոխեն Բորա-Բորա առողջարան:
Discussion about this post