ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը ընդդեմ թմրանյութերի օգտագործման և ապօրինի շրջանառության միջազգային օրվա կապակցությամբ, հունիսի 26, 2011թ.
«Եթե մենք չնվազեցնենք թմրանյութերի պահանջարկը, մենք չենք կարողանա լիովին լուծել թմրամիջոցների մշակման, արտադրության գործընթացները, ինչպես նաև շրջանառությունը:
Կառավարությունը պարտավոր է հակազդել դրանց, սակայն հասարակությունը նույնպես կարող է մեծ ներդրում ունենալ:
Ընտանիքները, դպրոցները, քաղաքացիները, կրոնական և հոգևոր կազմակերպությունները կարող են ունենալ իրենց մասնաբաժինը՝ ազատելու իրենց համայնքը թմրանյութերի օգտագործումից, կախվածությունից և տարածումից:
Գործարարները կարող են ապահովել օրինական ապրելամիջոցներով, աշխատանքով, իսկ ԶԼՄ-ները կարող են իրազեկել թմրամիջոցների անդառնալի վտանգների մասին և կանխարգելել դրանց օգտագործումը»:
Թմրադեղերի և ալկոհոլի չարաշահումը կամ ոչ հարիր օգտագործումը, ինչպես նաև շրջանառությունը մեծ վնաս է հասցնում հասարակությանը, ապակողմնորոշում և կործանում երիտասարդությանը:
Թմրանյութերի ապօրինի շրջանառության արտադրամասը արտադրում է մի արատավոր երևույթ կամ նյութ՝ ըստ պահանջարկի, ապա նաև առաջարկի:
Հաշվի առնելով աճող սպառնալիքները և կյանքի վատթարացումը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1987թ.-ին որոշեց հունիսի 26-ը նշանակել որպես թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ միջազգային օր:
Այս բանաձևում նաև առաջարկվեցին գործողություններ, նախաձեռնություններ՝ կապված զեկույցի և եզրակացության հետ:
Այս օրը՝ հունիսի 26-ը, նշվում է ամբողջ աշխարհում այն գիտակցության ավյունով, որ մարդիկ տեղեկացված լինեն թմրամոլության վտանգների մասին, ինչպես նաև կանխարգելվեն ապօրինի շրջանառությունը և տարածումը:
Սա մի խնդիր է, որ կործանում է մարդկանց, թույն է, որ թունավորում է երիտասարդներին, խլում բարեկեցությունը և երիտասարդական ավյունը, սպառնալիք է սոցիալ-տնտեսական և քաղաքական կայունության համար, խանգարող հանգամանք է ազգի զարգացման և առողջ լինելու համար:
Ահա այն ինչ խրախուսել են անել թմրամիջոցների և հանցավորությունների դեմ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը և Հանձնաժողովը՝ խրախուսելով կատարել իրենց աշխատանքը ընդդեմ այդ արատավոր հանցագործության ավելի նվիրումով և կոչ արել կառավարություններին ապահովել հնարավորինս առավել ֆինանսական և քաղաքական աջակցություն: