Բարսելոնան հրաշալի ծովափնյա քաղաք է, որը գտնվում է Իսպանիայում և հայտնի է իր մշակույթով, հանճարեղ ճարտարապետությունով, ինչպես նաև ամբողջ աշխարհով հայտնի խմելու և ճաշելու վայրերով
Իհարկե կարելի է անվերջ թվարկել Իսպանիայի և հատկապես Բարսելոնայի հրաշագեղ վայրերը, սակայն քչերը գիտեն, որ Բարսելոնայում կարելի է անել 10 բան, այն էլ անվճար:
Բացի ազատ գործողություններից և ստորև ներկայացված տեսարժան վայրեր այցելելուց դուք նաև կարող եք խնայել երթևեկության մեջ՝ օգտագործելով T10 ճամփորդական քարտը, որը հնարավորություն է ընձեռում կատարել 10 անվճար շրջագայություն հենց քաղաքում՝ ցանկացած հասարակական երթուղայինով:
1. Անվճար այցելություն թանգարաններ կիրակի օրերին
Պիկասոյի, Բասելոնայի պատմության,Կատալունիայի ազգային արվեստի թանգարանների մուտքն ազատ է կիրակի օրերին, ժամը՝ 3:00-8:00: Մյուս թանգարանների մուտքը ազատ է լինում ամիսը մեկ անգամ: Ավելին իմանալու համար կարող եք այցելել պաշտոնական վեբ-կայք կամ մեկնաբանություններում նշել, որ ցանկանում եք իմանալ ավելին:
2. Ժամանակն է որպեսզի այցելեք տոնակատարության
Եթե դուք ատում եք սեպտեմբեր ամիսը, ապա բաց մի թողեք 5-օրյա «Festes de la Mercè» կամ «Ողորմության կույսի» տոնակատարությունը, որն աշխուժացնում է քաղաքն իր համերգներով, պարերով, հրավառությունով, ակրոբատիկ հնարքներով, նաև կարող եք մասնակցել ամառային տպավորիչ «Festa Major de Gràcia» տոնակատարությանը, որը լայն ճանաչում է ձեռք բերել իր փողոցների ձևավորման մրցույթով և իհարկե ազատ բացօդյա համերգային ծրագրով:
Իսկ ահա այս նկարում շատ լավ երևում է, թե որքան զվարճալի է անցնում լոլիկի տոնակատարությունը, որն իսպանացիները մեծ շուքով և ոգևորությամբ են նշում:
3. Զբոսանք մինչև Ռամբլա
Սա զբոսաշրջային վայր է, սակայն զբոսնելով այդ 1 կմ. երկարություն ունեցող ճանապարհով` ձեռք կբերեք հրաշալի փորձառություն: Արքայական, պատմական կառույցներով գծված այդ ուղղին շատ հարմար է զբոսնելու համար:
4. Այցելեք Mercat de la Boqueria
Հայտնի փակ շուկայի սրահում կարող եք համտեսել և գնել բազմազան մրգեր, բանջարեղեն, ծովամթերքներ և մսեղեն: Այստեղ կան նաև տապաս բարեր, պիցցերիաներ, իսկ մինչ գնելը դուք կարող եք փորձել ամեն ինչ անվճար:
5. Հիացեք ժամանակակից ճարտարապետությամբ
Բարսելոնայում շատ տպավորիչ ֆասադներ կարելի է տեսնել անվճար, մինչդեռ Բարսելոնայի ճարտարապետական ադամանդները տեսնելու համար պետք է վճարել:
Մտքի փայլուն և ստեղծագործ վարպետությամբ է կառուցվել Գաուդին, որը La Sagrada Família տաճարի նման է իսկ ժամանակակից ճարտարապետության գլուխգործոցներն են համարվում՝ իրար կողք-կողքի շարված, «Casa Lleó Morera», կամ «Լեո Մորերայի տուն»-ը, «Casa Amatller» կամ «Ամատլարի տուն»-ը և «Casa Batlló» կամ «Բետիոյի տուն»-ը, որին, սակայն բնակիչները անվանում են նաև ոսկորների տուն, քանի որ պատշգամբները նման են ինչ-որ տարօրինակ կենդանու ոսկրոտ ծնոտների:
6. Հանգստացեք լողափում
Բարսելոնայում կան մի քանի հրաշալի լողափեր, որտեղ կարելի է հանգստացնել և ազատվել ոտքերի ցավից՝ քայլելով տաք ավազի վրայով:
Բարսելոնան հայտնի է նաև իր փխրուն ոսկե ավազով և լողափում գտնվող ռեստորաններով, սակայն, եթե դուք ցանկանում եք այցելել ոչ այդքան մարդաշատ վայր, ապա ավելի լավ է քայլել դեպի հյուսիս՝ Ֆորում տարածք:
7. Դիտեք Խուան Միրոյի հանրային արվեստի նմուշները
Բարսելոնայի սիրելի նկարիչ Խուան Մորոյի արվեստի նմուշների հավաքածույով հիանալը վճարովի է, սակայն քաղաքի շուրջ կան այնպիսի հրաշալի քանդակներ, որոնց գեղեցկությամբ կարելի է հիանալ անվճար:
Խուան Միրոյի այգին հայտնի է իր էպիկական 22 մ. բարձրություն ունեցող կնոջ և թռչնի քանդակով՝ ծածկված գունավոր ջնարակապատ սալիկներով, որը կտրուկ վեր է խոյանում շողշողացող լողավազանից: Այստեղ՝ Ռամբլայի կենտրոնական մասում, կտեսնեք նաև Միրոյի ստեղծած խճանկարը:
8. Այցելեք անկախության բնօրրան
Բարսելոնայի նոր գրավչություններից մեկը՝ մշակութային առանցքային ծնունդը, որը նախկինում շուկայի շենք էր՝ փոխակերպվել է շլացուցիչ կառույցի, որի կենտրոնական մասում մնացել են հարյուրավոր շենքերի փլատակներ կամ գետնին են հավասարացվել Ֆիլիպ 5-րդի ռազմական ուժերի կողմից՝ 1714թ.-ի պաշարման և ավիրման հետևանքով: Կատալոնացիներն այս իրադարձությունը որակել են որպես բաժանման ցանկության սկիզբ:
9. Հետևեք երաժշտական, պարային և արվեստի ծրագրերին
Բարսելոնա քաղաքում միշտ ինչ-որ մշակութային իրադարձություն է տեղի ունենում: Երմեմն կարող է լինել ջազ համերգ այգում, ասմունքի երեկո, կամ մանկական սեմինար իսկ մուտքն ազատ է:
10. Ստուգեք ձեր էլեկտրոնայի փոստարկղը և ծրագրեք ձեր հաջորդ ճանապարհորդությունը
Անվճար և գերարագ wi-fi-ը ինչպես հասանելի է Բարսելոնայի անթիվ բարերում և սրճարաններում, այնպես էլ հասրակական երթուղայինում իսկ գրադարաններում թույլատրվում է օգտվել անվճար wi-fi-ից 30 րոպե:
Բարսելոնայում կարող եք թե՛ ծասել ահռելի գումարներ, թե՛ բավարարվել չնչին գումարով: Ահա այս տեսանյությում կարող եք իմանալ՝ ինչպես: