Մենք արդեն գտնվում ենք ապագայում։
Այն բանից հետո, երբ Lexus- ը երեքշաբթի օրը իրական աշխատող hoverboardը բացահայտեց, Marty Mcfly-ը իրեն լավ կզգար՝ ապրելով մեր ժամանակներում։
1. Lexus hoverboard
Եթե մտածում ես սա ամենն է, ուրեմն դեռ չես տեսել հետևյալը․
2. Microsoft Hololens
Microsoft – ը զարմացրեց բոլորին, ցույց տալով նրանց նոր “Virtual reality-ակնոցները”, ինչպես նրանք են անվանում: The Hololens. Անձ, որը ակնոց դնելով, փոխակերպեց սեղանը՝ տանելով այն դեպի ինտերակտիվ 3D – կատարում։
3. Աղբաման, որը տեսնելով քո նետած աղբը ինքն է մոտենում և ընդունում այն։
Ճապոնացի ինժեներները ստեղծել են աղբամանը ղեկավարող մեխանիզմ, որը սենսորային համակարգի օգնությամբ կարողանում է ընկալել, թե որտեղ է ընկնելու նետած աղբը։ Նկատելով քո նետած աղբը՝ աղբամանը շտապ հայտնվում է այն օդից ընդունելու։
4. Գրպանի տպիչ
Վերցրու այս սարքը քեզ հետ, դիր թղթի վրա և տպիր այն, ինչ ուզում ես։ Այլևս կարիք չկա մի թուղթ տպագրելու համար գնալ ինչ որ տեղ, խնդրել մոտ ընկերոջդ կամ գնալ տպարան։
5. Թարգմանություն անմիջապես սմաթֆոնի տեսախցիկի միջոցով
Այս հեռախոսային ծրագիրը, որը պատկանում է Google Translate – ին, կարողանում է միանգամից թարգմանել՝ տեսնելով նկարում գրված բառերը։
Պահիր քո հեռախոսի տեսախցիկը ցանկացած օտար լեզվով գրվածքի վրա և ստացիր նույնը՝ թարգմանված քեզ հարազատ լեզվով։