Երեկ Հոլանդիայում տեղի ունեցավ առաջին «Network meeting Pointe»-ը հատուկ հոլանդահայ բիզնեսմենների համար: Ծրագրի նպատակն էր. ամրապնդել կապերը հայ բիզնեսմենների միջև՝ Հոլանդիայում և ամբողջ Եվրոպայում:
Երեկոն կազմակերպվել էր Armenian Netherlands Business Club (ANBC) կազմակերպության կողմից:
Մեզ հաջողվեց զրուցել ակումբի հիմնադիրներ Արմեն և Արամ Մինասյանների հետ: Տղաները, որոնք նույնպես հոլանդահայ բիզնեսմենների շարքից են, ակումբի միտքը ունեցել են վաղուց, որը պրակտիկորեն դրսևորվեց Linkedin groupi միջոցով: Հիմա նրանց նպատակն է կապ հաստատել Հոլանդիայում և Եվրոպայում բոլոր հայ բիզնեսմենների հետ, և միջնորդել նրանց համագործակցելու միմյանց հետ: Նպատակ կա, որ այս տարվա վերջ լինի երկրորդ Network Meeting-ը:
Yerevanstyle-ը շնորհավորում է մեր հայրենակիցներին նրանց դեռ փոքր հաղթանակի կապակցությամբ, և քաջալերում նման միջոցառումները, որտեղ հայերին միաբանող գաղափար և նրանց շփումը խթանող միջնորդություն կա:
Եթե ցանկանում եք լինել տեղեկացված առաջիկա նորությունների մասին, ապա միացեք նրանց Facebook-ի պաշտոնական էջին, կամ այցելեք www.anbc.eu