Ճանճի և Մեղուի առակը
Հարցրեց մի անգամ մոծակը ճանճին. – Մոտակայքում կան արդյո՞ք ծաղիկներ:
Ծաղիկների մասին ոչինչ չգիտեմ. – պատասխանում է նրան ճանճը. բայց թրիք, կեղտ, աղբ ինչքան ուզես: Եվ ճանճը սկսում է հերթով թվարկել մոտակա բոլոր աղբանոցները, որտեղ մոծակը անպայման պետք է լինի:
Թռչում է մոծակը ճանճի նշած ուղղությամբ և ճանապարհին հանդիպում է մեղվին:
– Չե՞ս տեսել մոտակայքում աղբանոց. – հարցնում է նա մեղվին:
-Աղբանո՞ց, ոչ չեմ տեսել, սակայն տեսել եմ մոտակայքում աճող բազմերանգ ու անուշաբույր ծաղիկներ. – պատասխանում է մեղուն: Եվ մեղուն մանրակրկիտ պատմում է, թե որ դաշտում են աճում շուշաններ, որտեղ են բացվել վարդերը և այլն:
Առակը ցույց է տալիս, որ միշտ էլ մի վայրում կարելի է տեսնել և՛ տգեղը, և՛ գեղեցիկը:
Դա ընդամենը աշխարհընկալման խնդիր է:
Յուրաքանչյուր մարդ, միշտ գտնում է այն, ինչ փնտրում է: