Առակ վիրավորելու կամ վիրավորվելու մասին
Մեկ անգամ աշակերտն ասաց ուսուցչին.
– Դու այնքան իմաստուն ես: Միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես բարկանում: Օգնի՛ր ինձ նույնպես լինել այդպիսին:
Ուսուցիչը համաձայնվեց և խնդրեց աշակերտին մի քար և թափանցիկ տոպրակ բերել:
– Եթե դու որևէ մեկի վրա բարականաս և ոխ պահես, – ասաց ուսուցիչը, – ապա կվերցնես ամեն անգամ մի քար և մի կողմից կգրես քո անունը, իսկ մյուս կողմին՝ այն մարդունը, որի հետ գժտվել ես և կդնես այդ տոպրակի մեջ:
– Այսքանը և վե՞րջ:
– Ոչ, – ասաց ուսուցիչը, – դու պետք է միշտ այդ տոպրակը կրես քեզ հետ: Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկից նեղանաս, պետք է տոպրակի մեջ ամեն անգամ քար ավելացնես:
Աշակերտը համաձայնեց:
Անցավ մի որոշ ժամանակ: Աշակերտի տոպրակի մեջ ևս մի քանի քար ավելացավ և այն բավական ծանրացավ:
Այն շատ անհարմար էր անընդհատ կրել: Անգամ եկավ ժամանակ, որ տոպրակի ծանրությունից աշակերտը սկսեց չկարողանալ քայլել:
Աշակերտը եկավ ուսուցչի մոտ և ասաց.
– Սա այլևս հնարավոր չէ կրել: Նախ տոպրակը շատ է ծանրացել, հետո էլ այն ինձ այլևս թույլ չի տալիս շարժվել, այսպես այլևս անհնար է շարունակել: Մի ուրիշ բան առաջարկիր:
Ուսուցիչը պատասխանեց.
– Ճիշտ նույն բանն էլ կատարվում է քո հոգում:
Երբ դու որևէ մեկի վրա բարկանում ես ու նեղանում, հոգումդ ծանր քար է առաջանում:
Պարզապես դու դա անմիջապես չես նկատում: Այնուհետև քարն աստիճանաբար մեծանում է:
Արարքները վերածվում են սովորության, սովորությունները՝ բնավորության, որն էլ մարդկությանը վնասակար արատներ է ծնում:
Ես քեզ այդ ողջ ընթացքին կողքից հետևելու հնարավորություն տվեցի: